Իրանը ներմուծում է COVID-19-ի պատվաստանյութի 50-րդ խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Աշխարհ

Իրանը սեպտեմբերի 11-ին ներմուծում է  COVID-19-ի դեմ  պատվաստանյութերի 50-րդ խմբաքանակը. ներմուծված պատվաստանյութերը այսպիսով գերազանցում են 50 մլն դեղաչափը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Ներկրված պատվաստանյութերի նոր խմբաքանակը ներառում է Sinopharm պատվաստանյութի 3.2 մլն դեղաչափ, որը տրամադրվել է ՄԱԿ-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գլոբալ հասանելիության (COVAX հարթակ) շրջանակներում:

--0--ԿԿ