Նոր պատերազմի գինն ո՞վ է վճարելու, խաղաղության համար պետք է աշխատել հասարակության հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Հասարակության հետ պետք է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար: Այն, որ հասարակությունը ողջունում է իշխանության խաղաղության հասնելու ձգտումը, ես կասկած չունեմ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Ասում են՝ խաղաղության գինը ո՞րն է լինելու, ես հարցնում եմ՝ իսկ պատերազմի գինը ո՞րն է: Աշխարհում ցանկացած բան փոխադարձ զիջումներով է լինում, յուրաքանչյուր ազգ հետապնդում է իր շահերը, պետք է այս իրավիճակում մեր շահերը համընկնեն և կարողանանք բանակցությունների արդյունքում հասնել արդյունքի»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։