Ապօրինի որսագողություն Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհին. հայտնաբերվել է 63 որսած լոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

հասարակական

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈւԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդկանց։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։

--0--ԿԿ