Մուրադովը Հասանովին է ներկայացրել Արցախում խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News 

մուրադով

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովն Ադրբեջանի պաշտպանության նախարարին ներկայացրել է խաղաղապահ առաքելության նոր հրամանատարին: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Գեներալ-լեյտենանտ Մուրադովը, նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը և Զաքիր Հասանովը քննարկել են իրավիճակը «այն տարածքում», որտեղ, ինչպես հարևան երկրի ՊՆ-ն է ներկայացնում, «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ»:

Ավելի վաղ Մուրադովն ու Կոսոբոկովն արդեն եղել են Երևանում, որտեղ դիմավորել են ադրբեջանական գերությունից վերադարձած երկու հայ զինծառայողների:

 

--00--ԱԹ