Գողացել են բակի սեղանին դրված հեռախոսը, արծաթյա շղթան, ժամացույցը․ գողը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով Տիչինայի 2-րդ փակուղու տներից մեկի բնակչի անուշադրությունից, գողացել էր բակի սեղանին դրված բջջային հեռախոսը, արծաթյա շղթան՝ խաչով, և ժամացույցը՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս:

Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում էին ընդունել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունն արել է Ռուսթավելու փողոցի բնակիչ, 30-ամյա տղամարդը։ Սեպտեմբերի 8-ին նա հայտնաբերվեց Անդրանիկի փողոցում և բերման ենթարկվեց Մալաթիայի բաժին։ Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ նա գողություններ է արել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00—ԼՄ