Նպատակահարմար չենք գտնում մասնակցել ՏԻՄ ընտրություններին․ ԲՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

14

ԲՀԿ-ն չի մասնակցի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Այս օրերին ԲՀԿ-ում շատ բուռն քննարկումներ էին ընթանում՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, և որոշում ընդունվեց, որ ամսի 17-ի ՏԻՄ ընտրություններին մենք նպատակահարմար չենք գտնում մասնակցել, ընդգծեմ, որ առայժմ խոսքը գնում է միայն հոկտեմբերի 17-ի ընտրությունների հետ կապված, մնացածի մասով արդեն լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասաց Արման Աբովյանը և հավելեց, որ մասնակցության վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքում և Շիրակի մարզի Գյումրի համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:

--00—ԼՄ