ՀՀ կանանց հավաքականի հայտացուցակը ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի հանդիպումների համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Սպորտ

Հայաստանի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Մեր ազգային հավաքականը սեպտեմբերի 12-ից 22-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Լենա Անդրիասյան – «Փյունիկ»
Արմինե Հարությունյան – «Փյունիկ»
Մարիամ Նալբանդյան – «Հայասա»
Սյուզան Սիրեկանյան – «Փյունիկ»

Պաշտպաններ

Անի Ղուկասյան – «Փյունիկ»
Նորա Եղյան – «Փյունիկ»
Մարիա Սախինովա – «Փյունիկ»
Լիանա Ղազարյան – «Հայասա»
Անյուտա Գալստյան – «Փյունիկ»
Նելլի Խալաթյան – «Փյունիկ»
Քրիստինե Ալեքսանյան – «Ժիլստրոյ» (Ուկրաինա)
Արմինե Խաչատրյան – «Օկժեպտես» (Ղազախստան)
Սիդնեյ Վերմիլիոն – «Բլյու Հարթս» (ԱՄՆ)

Կիսապաշտպաններ

Նայիրի Տեր-Մկրտիչյան – «Փյունիկ»
Լուիզա Ղազարյան – «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան – «Փյունիկ»
Անի Կարապետյան – «Փյունիկ»
Կարինե Եղյան – «Հայասա»
Վերոնիկա Ասատրյան – «Փյունիկ»
Էմմա Բաբոյան – «Հայասա»
Օլգա Օսիպյան – «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)

Հարձակվողներ

Աննա Դալլաքյան – «Հայասա»
Դվին Աղաբաբեան – «Փյունիկ»
Պայծառ Ասատրյան – «Փյունիկ»
Սուսաննա Բադալյան – «Փյունիկ»
Մարալ Արթին – «Կաստելյոն» (Իսպանիա)
Օքսանա Պիզլովա – «Վոսխոդ» (Ոկրաինա)

Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԱԱ 2023 որակավորման խմբային փուլում նախ սեպտեմբերի 16-ին կհյուրընկալվի Նորվեգիայի ընտրանուն, ապա սեպտեմբերի 21-ին Երևանում կմրցի Լեհաստանի ընտրանու հետ։

--00--ԿԿ