Ծափերի ու «Պրոֆեսիոնալը» ֆիլմի երաժշտության ներքո Ֆրանսիան հրաժեշտ տվեց լեգենդին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Փարիզի Հաշմանդամների տանն այսօր վերջին հրաժեշտը տվեցին լեգենդին՝ աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյին: 88-ամյա դերասանին վերջին հրաժեշտի արարողությանը Ելիսեյան պալատը հրավիրել է ավելի քան 700 ֆրանսիացու:

Բելմոնդո ընտանիքի հետ արարողությանը մասնակցում են երկրի նախագահը, հայտնի արվեստագետներ, մարզիկներ, քաղաքական գործիչներ և նկարչի այլ հայրենակիցներ:

Դերասանի՝ Սենայի ափին գտնվող տան մոտ երկրպագուները ծաղիկներ էին բերում, իսկ նրան հրաժեշտ տալ ցանկացողները հավաքվել էին Հաշմանդամների տանը դեռ առավոտից:

--00--ԱԹ