ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Տնտեսական աճ լինելու է, սակայն այդ աճը չի բերելու ժողովրդի կենսամակարդակի բարելավման. նմանատիպ բան մենք ունեցել ենք նաև 2015-ին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ մենք, իհարկե, մշտապես ունեցել ենք այս խնդիրը, բայց պետության կողմից ծախսեր անելու կարողությունը վերջին ժամանակաշրջանում շատ ավելի դժվարացել է:
«Եթե դուք նայեք մեր դեֆիցիտի կառուցվածքը, այնտեղ միշտ էական տեղ է զբաղեցրել միջազգային տարբեր կառույցներից ստացված վարկերի հաշվին դեֆիցիտի իրականացումը, դա, մասնավորապես, վերաբերել է կապիտալ ծախսերին՝ ճանապարհների կառուցում, ենթակառուցվածքներ և այլն: Վերջին երեք տարում դրանք բավականաչափ կանգնել են և առանձնապես արագ տեղից չեն շարժվում, ու դարձյալ գալիս ենք այդ կարողությունների հարցին, իսկ սա էլ կախված է նրանից, թե չինովնիկներն ինչքանով են պատրաստ ռիսկեր վերցնել իրենց վրա և այդ ամենն իրականացնել, դա այսօր բացակայում է պետական ապարատում»,- նշել է Գաբրիելյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև տնտեսությանը վերաբերող, ինչպես նաև թեմային առնչվող ուշագրավ այլ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ