ՔՏՀԱ-ն Էրեբունիում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՔՏՀԱ

2021 թվականի սեպտեմբերի 9-ին COVID-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ դիտարկել են կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։

Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները 4 խախտում են հայտնաբերել։ Դրանց համար վարչական արձանագրություններ են կազմվել։ 

Առաջիկա օրերին ևս Տեսչական մարմնի վերահսկողությունը կլինի շարունակական։

--00—ՄՀ