Champions Showdown․ 3-րդ տուրից հետո Արոնյանը 5-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

արոնյան

Սենթ Լուիսում մեկնարկել է արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:

Արդեն կայացել են մրցաշարի առաջին 3 տուրերը: Արոնյանը 3 տուրից հետո 1,5 միավորով 5-րդ տեղում է (մեկական պարտություն, ոչ-ոքի և հաղթանակ):

Մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Ֆաբիանո Կարուանան է։

Նշենք, որ մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ։

--00--ԱԹ