Ջ․ Հարությունյանն ասել է՝ «մերոնք են, չկրակեք»․ պարզվել է՝ թշնամին է, շտաբի պետը փախչել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին զեկուցել են, որ զորքերի տեղաշարժ կա դեպի դիվիզիոնի ուղղություն, Հարությունյանն ասել է․ «մերոնք են, չկրակե՛ք»։ Հրամանը գնդապետ Գենադի Բաղդասրայանը փոխանցել է հրամանատարական կետ, ինչն էլ փոխանվել է դիվիզիոնի հրամանատարությանը։ Այս մասին ասուլիսում ասացին  Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողների ծնողները։

«Դիվիզիոնի հրամնատարությունը լսում է, որ դրանք յուրայիններն են, թուլացնում է առաջ եկող խմբի նկատմամբ հսկողությունը։ Պատրաստվում էին կրակային դիրքից դուրս գալ, այդ հրամանը չեղարկվեց»,- ասաց ծնողներից մեկը։

Նա նշեց, որ զորքը շրջափակման մեջ չի հայտնվել, ինչպես նախկինում հաղորդվում էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ 

Տեսանյութեր