Հենրիխ Մխիթարյանը բացեց Հայաստան-Լիխտենշտեյն խաղի հաշիվը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման 1-ին խաղակեսի ավարտին մրցավարն ավելացրեց 1 րոպե, սակայն խաղը շարունակվեց եւս 2 րոպե VAR համակարգով խնդրահարույց դրվագի ուսումնասիրման եւ 11 մետրանոցի նշանակման պատճառով։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դիպուկ իրականացնելով 11 մետրանոցը բացեց Հայաստան-Լիխտենշտեյն խաղի հաշիվը։

--00--ԱՀ