Թուրքական կապիտալ է մտնում ՀՀ ներդրումային ծրագրերի անվան տակ. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Այն ծրագրերը, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում ներդրումային աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ քննարկվել են կառավարության նիստում ու հրապարակվել են, բոլորն անխտիր օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպություններ են։ Դրանց սեփականատերերն անհայտ են, հետևաբար մտահոգություն կա, որ, այսպես կոչված, ներդրումային ծրագրերի անվան տակ մեր երկիր թուրքական կապիտալ է մտնելու՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է տնտեսագետ, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, այսօր շատ ավելի հեշտ է երկիրը գրավել տնտեսական միջոցներով, քան թե բիրտ ռազմական ճանապարհով, և այս կոնտեքստում Հայաստանի կախվածությունը Թուրքիայից գնալով մեծանում է:

Բանախոսն անդրադարձել է նաև տնտեսական թեմային վերաբերող կարևոր այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ