Մեր խոսակցության մեծ մասը նվիրված էր տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելուն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Մեր տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցեր, կոնֆլիկտներ ու սպառնալիքներ կան, բայց փորձում ենք իրար օգնել՝ դրանք լուծելու համար։ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հետ մեր խոսակցության մեծ մասը նվիրված էր տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելուն»,- այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։

«Շնորհակալություն Ղարիբաշվիլիին՝ 15 հայ գերիների վերադարձի աշխատանքներին մասնակցելու համար։ Նախընտրական քարոզարշավի շրջանում ավելի շատ զրուցում էի Ղարիբաշվիլիի, քան մեր ընտրողների հետ», - նշել է Փաշինյանը։

--00--ԿԿ