Թինա Կանդելակին նշանակվել է «Գազպրոմ մեդիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Կանդելակի

Մեդիամենեջեր Թինա Կանդելակին նշանակվել է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Կանդելակին նշել է, որ այս նշանակումը մեծ պատասխանատվություն է: Նրա խոսքով` բարձր մրցակցային միջավայրում աշխատող հոլդինգի առաջ հավակնոտ խնդիրներ են դրված:

Հեռուստահաղորդավարուհին խոստացել է ներդնել բոլոր ջանքերը՝ իրեն հանձնարարված նոր խնդիրները հաջողությամբ լուծելու համար։

--00--ԱԹ