ԱՀ նախագահը Ռ․ Էմմիյանի հետ քննարկել է Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Սպորտ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։

Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը շարունակական կլինի։

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը:

--00--ԿԿ