Վերջին 31 տարվա Թուրքիայի աննախադեպ պարտությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Սպորտ

Շարունակվում է աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլը։ Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի հավաքականին ու հաղթեց խոշոր հաշվով։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Մեմֆիս Դեպայի հեթ-տրիկի, ինչպես նաև Դեվի Կլասենի, Գուուս Տիլի ու Դոնիլ Մանելի գոլերի շնորհիվ նիդերլանդցիները հաղթեցին 6-1 հաշվով։

Այս հաղթանակից հետո Նիդերլանդները շարունակում է գլխավորել G խումբը՝ 13 միավորով, իսկ Թուրքիան 11 միավորով 3-րդ հորիզոնականում է: 

G խմբում Թուրքիայի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Նորվեգիայի հետ հոկտեմբերի 8-ին Ստամբուլում: 

Պարտության պատճառով թուրք ֆուտբոլասերները սոցցանցերում բոյկոտ են սկսել թիմի գլխավոր մարզչի՝ Շենոլ Գյունեշի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: 

Նշենք, որ  Թուրքիան վերջին 31 տարվա ընթացքում առաջին անգամ է 5 գոլային տարբերությամբ պարտություն կրում: 1990թ. հոկտեմբերի 17-ին Թուրքիան Իռլանդիայի հետ ֆուտբոլային խաղում պարտվել էր 5-0 հաշվով: 

--00--ԿԿ