Կալանքի «հրամանագիրը» բողոքարկվելու է բոլոր հնարավոր եղանակներով․Աղվան Հովսեփյանի փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Աղվան Հովսեփյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Աղվան Հովսեփյանը ծննդով ապարանցի է։ Պայքարելու կամքը ժառանգել է արյամբ։ Ոչ ոք չմտածի, թե նա ընկճվելու է։

Ընդհակառակը։ Շատ շուտով որոշ կերպարներ իրենց մաշկին կզգան պատասխան հարվածը։

Ինչ վերաբերվում է կալանքի «հրամանագրին» (դրան որոշում անվանելը սազական չէ), ապա այն բողոքարկվելու է բոլոր հնարավոր եղանակներով», - գրել է փաստաբանը։

--00—ՄՀ