Պատգամավոր Նիկոլին ծեծելով կհանեին ԱԺ-ից, եթե կիրառվեր այսօրվա ցենզուրան. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Եթե հիշենք, թե ինչպիսի բառամթերք էր օգտագործում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այդ նույն ԱԺ-ից, այդ նույն ամբիոնից, ապա նրան պետք է ծեծելով հանեին դահլիճից, եթե հիմա այդ բառերի համար Աննա Մկրտչյանի ձեռքերն են ոլորում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով, Փաշինյանի վարքագծի հիմքում երկրի, պետության, հազարավոր մարդկանց կյանքի գնով իշխանություն պահելն է, ինչի արդյունքում հենց ինքը հայտնվել է աքցանի մեջ։

«Վերջում այդ աքցանը սեղմվելու է մեր պետության վզին, ինչը շատ վտանգավոր է։ Այսօր իշխանությունն այնքան է խճճվել, որ հայտնվել է իր տված խոստումների սարդոստայնում: Ես ուզում եմ, որպեսզի մեր քաղաքացիներն ամեն րոպե պատրաստ լինեն մոբիլիզացվելու և փողոցային պայքարի»,-նշել է Ղազինյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգի այլ ուշագրավ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ