Թուրք-ադրբեջանական զորավարժությունները վնասում են դեէսկալացիային միտված քայլերին. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ԱԳՆ

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է Sputnik Արմենիա լրատվական գործակալության հարցին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հարց. Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ:

Պատասխան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։

--00--ԱԹ