Ռուս սահմանապահները Տավուշում տեղանք են ընտրել՝ նոր ուղեկալ կառուցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ռուս սահմանապահներ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով Տավուշում գտնվող ռուս սահմանապահները մարզում արդեն տարածք են ընտրել՝ կառուցելու իրենց նոր ուղեկալները։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը հաստատեց, որ ռուս սահմանապահները արդեն ունեն որոշումը, թե որտեղ են տեղակայվելու ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսներն այցելել են մարզի սահմանային Այգեհովիտ, Ազատամուտ, Ոսկեպար, Բերքաբեր գյուղեր՝ ուղեկալների համար հարմար տեղ ընտրելու։

Ազատամուտի համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ իրենց մոտ ուղեկալ չի կառուցվելու, քանի որ չունեն համապատասխան տարածք, սակայի փաստեց. «Ռուս սահմանապահները իրենց տեղակայման համար հիմնական տեղ են որոշել , որպեսզի ուղեկալը կառուցեն»։

Ռուս երկու սահմանապահ դեռևս օգոստոսի սկզբից գյուղում էին, բայց ժամանակավորապես։ Բեգինյանը հայտնել էր, որ առաջիկայում 50 հոգի ևս կտեղակայվեն՝ Այգեհովիտի վարչական տարածքում ուղեկալ կառուցելու համար ։

--00—ՄՀ