Ճարտարում շարունակվում են տեղահանվածների համար նախատեսված շենքի կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում շարունակվում են եռահարկ բնակելի շենքի շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

Նշվում է, որ բնակելի շենքը կունենա 9 բնակարան՝ 2-ը 4 սենյականոց, 7-ը` 3 սենյականոց: Ավարտված են պատերի, տանիքի աշխատանքները։ Ներկա դրությամբ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները։

Բնակարանները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին։ Եռահարկ շենքը կառուցվում է ԱՀ կառավարության միջոցներով: Կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Վարդապետյան Եղբայրներ» ՍՊ ընկերությունը։

--00--ԱՀ