Գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան. Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցազրույց է տվել կորոնավիրուսի պատվաստումների թեմայով՝ նշելով, որ գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

«Մենք պետք է հավաստիանանք, որ քաղաքացին աշխատանքի ներկայանալիս վարակված չէ և վտանգ չի ներկայացնում իր շրջապատի համար, ուստի գործատուն հոկտեմբերի 1-ից պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական պատասխան. բացառություն են պատվաստվածները, հակացուցում ունեցողները և հղիները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ եթե մարտին քաղաքացիների միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստվելու, ապա այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 40 տոկոսը պատրաստ է պատվաստվել, ինչը բավական լավ ցուցանիշ է։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ