Սուքիասյանը հենց ԱԺ ամբիոնից պետք է հերքի Ս. Սարգսյանի համբավն արատավորող տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր»  Խաչատուր Սուքիասյանը պետք է ԱԺ ամբիոնից հերքի այն տեղեկությունները, որոնք նա արել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց երկրի նախկին ղեկավարի փաստաբան Ամրամ Մակինյանը` նշելով, որ այդ նպատակով դիմել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ 

«Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի բարի համբավն ու հեղինակությունը արատավորող տեղեկությունները պետք է հերքի հենց այն վայրից, որտեղ արել է՝ այն է՝ ԱԺ ամբիոնից։ Ընդհանրապես, մենք այսօրվանից հայտարարում ենք ստի դեմ պայքարելու օր, որևիցե զրպարտություն հենց այնպես չի անցնելու։ Սերժ Սարգսյանը նմանատիպ հայտարարությունների համար 24 ժամ էր տվել Սերժ Սարգսյանին, որն այդպես էլ չկարողացավ բերել համապատասխան ապացույցներ», - ասել է նա։ 

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, թե իբր Սերժ Սարգսյանը «կազինոյում մոտ 100 միլիոն դոլար է պարտվել Բադեն-Բադենի կազինոյում»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ