Խանջյան գյուղում բախվել են Subaru-ն ու Ford-ը, ապա հայտնվել դաշտում, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5,  24News

վթար

Սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են  Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Արթուր Ս.-ի վարած Ford մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Վաչիկ Ղ.-ի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Ն. Ա.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Բախման  հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս  են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

 --00—ՄՀ