ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորել են Արցախի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Արցախ

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահները Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին նամակ են հղել, շնորհավորելով Արցախի ժողովրդին  Անկախության օրվա առթիվ:

«Մենք պարտավորվում ենք շարունակել մեր ջանքերը ՝ ուղղված մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը և Արցախին անհրաժեշտության պահին աջակցելուն»,- ասված է նամակում:

--0--ԿԿ