62-ամյա վարորդը «06»-ով բախվել է ձիուն, ուղևորուհին տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4,  24News

ձի

Սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝, բախման հետևանքով նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է։

Բախման հետևանքով ձին սատկել է։   

  --00—ՄՀ