ՀՀ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխմարշալին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

․

Սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալ եւ Արտաքին գործերի եւ զարգացման Ֆորին օֆիսի արարողակարգի ծառայության տնօրեն Վիկտորիա Բասբիին: Այս մասին տեղեկանում ենք Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Շնորհավորելով դեսպանին ՄԹ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, Վիկտորիա Բասբին հաջողություն է մաղթել Վարուժան Ներսեսյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք եւ բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ բարի մաղթանքների համար եւ շեշտել, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային եւ մի շարք այլ բնագավառներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են այս տարվա նոյեմբերին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության գագաթնաժողովին (COP26), որի համատեքստում դեսպան Ներսեսյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը իր կառուցողական ներդրումն ունենալու այդ գլոբալ խնդրին նվիրված կարևորագույն միջոցառման աշխատանքներին»,- նշված է հաղորդագրությունում։

--00--ԱՀ