Փորձ է արվում և՛ ԶՈւ-ում, և՛ հասարակության մեջ կոտրել պայքարի ոգին․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Տիգրան Աբրահամյան

Հետպատերազմական շրջանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեր ժողովրդին փորձում են հոգեբանորեն ոչնչացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Կեղծ խաղաղասիրական մղումներով և «խաղաղության դարաշրջան» խոստանալով իրականում փորձ է արվում և՛ զինված ուժերում, և՛ հասարակության մեջ կոտրել պայքարի ոգին։

Մեզ փորձում են համոզել, որ հայը հաղթելու շանս չուներ և չունի, մեզ փորձում են համոզել, պայքարելու իմաստ այլևս չկա՝ ամեն ինչ կորած է և որպես վերջնանպատակ հասարակությանը պատրաստում նոր զիջումների՝ համոզելով, թե առանց դրա խաղաղություն չի լինելու։

Հետընտրական ապատիան պետք է արագ հաղթահարել, փոփոխության ենթարկել պայքարի ավանդական մեթոդները և ժողովրդի հետ խոսել իր համար ընկալելի լեզվով»,- գրել է Աբրահամյանը։

--00--ԱՀ