Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Չարչյան

Քիչ առաջ Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Հիշեցնենք, որ նա քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել առողջական լուրջ խնդիրներով, մասնավորապես սրտի խնդիրներով, բարձր շաքար, բարձր ճնշում։ Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Երեւան թըդեյի» հետ զրույցում ասել էր․

«Պարոն Չարչյանը դեռ այն առողջական վիճակում չէ, որ նրան տեղափոխեն ՔԿՀ,  նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔԿՀ-ն չունի այն ռեսուրսները անհրաժեշտության դեպքում այդ բժշկական օգնությունները  ցուցաբերելու պարոն Չարչյանին, բայց այնուամնայնիվ տնօրինությունը այդ դիրքորոշումն ունի  և եթե հետագայում պարոն Չարչյանի առողջական վիճակը էլ ավելի վատթարանա, ամբողջ պատասխանատվությունը  կրելու է ՔԿՀ-ն»։

Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ փաստաբանի հետ այժմ շտապում են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեսակցելու են Արմեն Չարչյանի հետ եւ ասուլիս են տալու։

 --00—ՄՀ