Հայ պատանին կարող է Նիդեռլանդները մանկական Եվրատեսիլին ներկայացնել․ մասնակցում է մրցույթին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Նիդերլանդներ

Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալել է  Լյովա Խաչատրյանին, ով Նիդերլանդները մանկական Եվրատեսիլին ներկայացնելու նպատակով մասնակցում է նախընտրական մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ:

«Դեսպան Տիգրան Բալայանն իր աջակցությունը հայտնեց և հաջողություն մաղթեց տղային և իր խմբի անդամներին: Եզրափակիչ փուլին Լյովան «SHiNE» խմբի կազմում կներկայացնի «A million little things» երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:25-ին, NPO Zapp հեռուստաալիքով:

Նիդերլանդահայությանը հրավիրում ենք աջակցելու Լյովային»,- ասված է դեսպանության հայտարարությունում։

--00—ՄՀ