Թյուրքական խորհրդի անդամ պետություններից 30 լրագրող այցելել է Շուշի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

թուրքիա

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կողմից կազմակերպված մեդիա-տուրի շրջանակներում 30 լրագրողներ՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Հունգարիայից, եղել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում և Շուշի քաղաքում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 30-ին Բաքվում։ Լրագրողները հանդիպում են ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գիսմաթ Գոզալովը հայտնել է, որ տուրը կազմակերպվել է այս տարվա ապրիլ ամսին Բաքվում կայացած Թյուրքական խորհրդի տեղեկատվության և մեդիայի հարցերով պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ հավաքի ժամանակ ձևավորված գործողության պլանի համաձայն։

--00—ՄՀ