Թուրքիայի ու Ադրբեջանի ուժերը շարունակում են համատեղ զորավարժություններ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Աշխարհ

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շարունակում են համատեղ «SAT» վարժանքները Բաքվում։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Զորավարժությունների ընթացքի վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում հրապարակում է արել, որտեղ ասվում է, որ իրականացվել են մարտական կրակաhերթեր ատրճանակից և ինքնաձիգից, ինչպես նաև ցուցադրական ձեռնամարտեր բնակելի թաղամասերում։

Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընթացող զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրույթան մեջ նշել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է զարգացնել հրամանատարների հմտությունները ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների կառավարման մեջ:

Համատեղ վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը  համատեղ «Turaz -2021» մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնելու:

--00--ԿԿ