Տավուշի մարզպետն ու «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենը ստորագրվել են համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան կրթամշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։

Ողջունելով հյուրին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հաստատել, որ պատրաստ է աջակցել մարզում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Այնուհետև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում հնարավոր ծրագրերին ու նախագծերին։ Կենտրոնը մարզում 7-14 տարեկան երեխաների համար իրականացնելու է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ:

Հանդիպման վերջում ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կողմերը կնպաստեն ռուսական և հայկական պատմության ու մշակույթի հանրահռչակմանը:

--00--ԱՀ