Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Արմեն Չարչյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

կոլաժ

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին երեկ՝ սեպտեմբերի 1-ին, այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին հայտնել է պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Հանդիպումը տևել է մեկ ժամ, ես ներկա եմ եղել այս հանդիպմանը»,-նշել է պաշտպանը։

Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար: 

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 24-ին:  Չարչյանի մոտ ախտորոշված է սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ: 

Օրեր առաջ նրան էին այցելել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Թագուհի Թովմասյանը։

--00—ՄՀ