Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Սպորտ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դեղին քարտերից որակազրկման պատճառով չի մասնակցի ադրբեջանցիների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի խաղին։ Այս մասին հայտնում են պորտուգալական լրատվամիջոցները։

Իռլանդիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խաղում (2:1) 36-ամյա հարձակվողը զգուշացվել էր գոլը տոնելու պատճառով։ Նա պատժվել էր մարզաշապիկը հանելու համար։

Ադրբեջան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Բաքվում։

--00--ԿԿ