Մի շաբաթից հարցը չլուծվեց, նստացույց ենք անելու, մի տարի է՝ դուրսն ենք ապրում․ քաշաթաղցի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

Մեզ ասել են, որ ծրագիրը մշակման փուլում է։ Որոշել ենք, մեկ շաբաթ ժամանակ տալ, մեզ տալիս են որոշման նախագիծ, որ հասկանանք ինչ է սպասում մեզ ընդհանրապես։ Այս մասին լրագրողներին ասաց կառավարության մոտ ցույց իրականացնող Քաշաթաղցիների բնակիչներից մեկը։

«Եթե մեկ շաբաթվա ընթացքում չիմանանք մեզ ինչ է սպասվում հետագայում, պատրաստ ենք նստացույց անելու։ Իրենք պարտավոր են մեզ բոլորիս բնակարաններով ապահովել, մինչև իրենց որոշումը կլինի։ Դա կարող է երեք տարի տևել, մենք մի տարի է փողոցում ընկած ենք»,- ասաց քաշաթաղի բնակիչներից մեկը։

Քաշաթաղցիները պայմանավորվեցին կառավարության մոտ հավաքվել սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի օրը։

--00—ՄՀ