Գումարի հետ եք շփվում, ինչպե՞ս եք ձեռքերն ախտահանում․ ՍԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է անում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

ԱԱՏՄ աշխատակիցները խստացված ստուգայցեր են կատարել մանրամեծածախ առևտրի 28 կետեր, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, 6 գրասենյակներ՝ արձանագրվել է 4 խախտում, բժշկական օգնության սպասարկում իրականացնող 2 կազմակերպություններ՝ 2 խախտում, 8 դեղատներ՝ 0 խախտում, 40 հանրային տրանսպորտ՝ 5 խախտում։

Տրվել են նախազգուշացումներ։

--00--ԿԿ