Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Առողջապահական և աշխատանքի տեսչության գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Հասարակական

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և տարածքային կենտրոնների ղեկավարները։

Արայիկ Հարությունյանին ներկայացվել են 2019 թվականից ի վեր Տեսչական մարմնում տեղի ունեցած բարեփոխումները, քննարկվել են ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ առկա խնդիրները լուծելու և նախատեսված բարեփոխումներն առաջ մղելու նպատակով։

--00--ԿԿ