Հյուսիսային Օսիայում մի խումբ զբոսաշրջիկներ հայտնվել են ձնահյուսի ներքո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

․

Ուկրաինայից մի խումբ զբոսաշրջիկներ ձնահյուսի ներքո են հայտնվել Հյուսիսային Օսիայի Կազբեկ լեռան վրա, ականատեսը կարողացել Է փրկել մի կնոջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը:

Ընդամենը տուժել Է երեք մարդ: Ճանապարհորդ կանանցից մեկը ոտքի կոտրվածք Է ստացել, մյուսների վիճակի մասին չի հաղորդվում:

Ըստ նախնական տվյալների՝ լեռնագնացները բարձրացել են Վրաստանի կողմից, իսկ տարերքը վրա Է հասել չեզոք տարածքում: Ականատեսը դարձել Է միայնակ զբոսաշրջիկը, որն իր ուղերթը գրանցել Է արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Փրկարարական գործողության համար թռել Է վրացական ուղղաթիռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԱՀ