Այս զանգվածի միակ երազանքն է կուշտ ապրելը, անգամ՝ Հայրենիքը կորցնելու ճանապարհով․Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տպավորություն ունեմ, որ մեր Երկիրն աստիճանաբար Հայրենիքից վեր է ածվում անտեր ու անապագա տարածքի... Եվ այդ աղետը, որի շարժիչ ուժն է ազգային արժեքներից օտարված և իրեն աշխարհաքաղաքացի համարող ճարպիկ հայը, տեղի է ունենում արագ ու այլևս անթաքույց, իր հետևից տանելով այսրոպեական շահի գերի և ազգային հպարտության զգացումից զուրկ հարյուր հազարավոր չմտածող մահկանացուների...

Այդ զանգվածի միակ երազանքն ու նպատակը ինչ-որ բան սեփական լափամանում ունենալն է և ցանկացած գնով կուշտ ու խաղաղ ապրելը, անգամ, եթե դա իրականություն է դառնում Հայրենիքը կորցնելու ճանապարհով...

Սա այն աղետն է, որի մեջ մեր պատմության ընթացքում հայտնվել ենք քանիցս և ամեն անգամ ոչ թե օտաների (թշնամիների) խելոքության, այլ հենց մեր կատարած հիմարությունների արդյունքում...

Իսկ այդ հիմարությունների դրդապատճառը, ինչպես միշտ, եղել է հային գայթակղող նեղանձնական ու այսրոպեական շահը...»։

--00--ԱՀ