Փաշինյանը երկուսուկես տարի սրբորեն է վերաբերվել բանակին, հնարավոր ամեն բան արել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

«Մեղադրանքը, որ այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք գումարով, կամ զանգով ազատվել են բանակից, նրանք հայրենիքի դավաճաններ են, չի վերաբերվում բոլորին։ Խոսքն այն նախարարի մասին է, ով իմացել է և չի կանխել այդ երևույթը: Ես համարում եմ, որ եթե իմացել է և չի կանխվել, այդ պարագայում նախարարը պետական դավաճան է, որովհետև նման նախարարներն են հասցնում պարտության։ Ամեն մի փողով ազատված զինվոր և դղյակ ճանապարհ է դեպի պարտություն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան, պարտությունը կապում նրա հետ, բայց որպես նախկին պաշտպանության նախարար իրենք կապ չունեն: Նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետը, բայց դավաճանությունները եղել են ցածր օղակներում, ինչո՞ւ են Փաշինյանին համարում դավաճան, կապիտուլյանտ կամ հողատու: Փաշինյանը երկուսուկես  տարի սրբորեն է վերաբերվել մեր բանակին, հնարավոր ամեն բան արել է»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։