ՀՔԾ-ն Ազգային ժողովի ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

ԱԺ

Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՔԾ-ից: 

Ծառայությունից հայտնել են, որ Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու։

Միաժամանակ ՀՔԾ-ից չեն հայտնել, թե ովքեր են հրավիրվում: Նշված դեպքով քրեական գործ դեռ չի հարուցվել:

--00—ՄՀ