Մեկի ստորագրությամբ իմ երեխաների ապագան չպետք է ոչնչանա․ Սամվել Թոփալյան

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 28,  24News

«Մեկի ստորագրությամբ իմ երեխաների ապագան չպետք է ոչնչանա, այս իշխանությունը ոչ մի բանի ընդունակ չէ»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց դերասան Սամվել Թոփալյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին ու ենթադրաբար սպասվող նոր զիջումներին։

«Հայրենիք կորցնելու վտանգի առջև ենք կանգնած, իսկ երկիրը չունի տեր, մարդիկ են,որ չգիտես՝ ինչի համար են։ Դրսում մշակված ծրագիր է, որ սրանք իրականացնում են․ խնդիրն այն է՝ ինչքա՞ն պետք է հանդուրժենք։ Հայրենիք ենք կորցնում, իսկ ժողովուրդը հարցնում է՝ առաջ լա՞վ էր։ Պիտի արթնանանք, ժողովուրդը պիտի մի բան ձեռնարկի, մենք կործանվելու ենք, և ամեն ինչ արվում է, որ համակերպվենք դրա հետ։ Իսկ ժողովուրդը բզկտում է այն մտավորականին, որ ասում է այս իշխանությանը՝ երկիրը կործանման եք տանում։ Հասկանանք՝ ո՞ւր ենք գնում․ հայրենիքն առևտուր չի, որ մեկից առնես, մյուսին ծախես։ Հորդորում են՝ թուրքի հետ բարեկամություն անենք, որի նպատակը մինչև վերջին հայը կոտորելն է»,- ասում է Սամվել Թոփալյանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

  --00—ՄՀ