«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է Հորդանանի իրավապահների կողմից գողության համար հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

4

Օգոստոսի 27-ին՝ ժամը 07.30-ին, ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի հաշվառումից հետո, «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին բերման է ենթարկվել Հայկազ Կ․-ն, որը հետախուզվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից, այդ երկրի քրեական օրենսգրքի 404/1 հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ։

--00—ԼՄ