Ժողովուրդն ասում ա՝ ԱԺ-ն դարձել ա կրկես, ընդդիմությանը սրա համա՞ր են ձայն տվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, ռուսական զորքը 75 ադրբեջանցու շրջափակման մեջ է վերցրել, հույս ունեմ, որ վերջաբանը լավ է լինելու»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Պաշտպանության նախարարն արդեն Սյունիքում է, կարծում եմ, մենք պետք է լուրջ քայլերի գնանք»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով վերջին օրերին ընդդիմության և իշխանության միջև ԱԺ-ում տեղի ունեցած վեճերին՝ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է քննադատի, սխալները «հանի ջրի երես», սակայն նրանք եկել են խանգարելու և իշխանություն վերցնելու.

«Այս ամեն ինչից մենք մտածում ենք, որ ընդդիմությունը թշնամական ուղղվածություն ունի, վերջապես պետք է հասկանալ, որ ժողովուրդն է մեզ ուղարկել Ազգային ժողով և ժողովուրդը ասում է՝ Ազգային ժողովը դարձել է կրկես, միացնենք կրկես նայենք, ընդդիմությանը սրա համա՞ր են ձայն տվել»,-հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։