«Եթե պատերազմը շարունակվեր, մենք կարող էինք բարդությունների բախվել». Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախյան պատերազմի դադարեցումը խելամիտ քայլ էր Ադրբեջանի համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլացիայի մասին ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեր կողմից պատերազմի դադարեցումը խելամետ էր: Եթե պատերազմը շարունակվեր, մենք կարող էինք բախվել բարդությունների Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Քաշաթաղ) շրջանների ազատագրման հարցում: Այդ տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին մեզ համար խնդիր դառնալ: Բացի այդ ձմեռ էր մոտենում»,- ասել է Ալիևը: