Շուռնուխի ճանապարհները երկկողմանի փակված են, ոչ մի շարժ չկա․ համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

«Շուռնուխի ճանապարհները երկկողմանի փակված են, ոչ մի շարժ չկա։ Գյուղացիներով ենք պարբերաբար շրջայց կատարում, որպեսզի հասկանանք ինչ ա, ոնց ա»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա և հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։ Այս պահին Կապան-Գորիս ավտոմայրուղին Որոտան գյուղի մոտից փակ է, Կապանի քաղաքապետի հաղորդմամբ՝ բանակցություններ դեռ չեն ընթանում, դրանք նախատեսվում են այսօր՝ ավելի ուշ։ 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։  

Հարցին, արդյո՞ք բանակցություններ են ընթանում, նա պատասխանել է․ «Չգիտեմ, անկեղծ տեղյակ չեմ։ Ինձ թույլ չեն տալիս մասնակցել, ասում են՝ իմ մասնակցությունը կվնասի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ