ԵՊՀ-ի դասախոսներն ու ուսանողները կարող են պատվաստվել տեղում․ ռեկտորն արդեն պատվաստվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

1

Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաների մասնագիտական բժշկական խումբն այսօրվանից պատվաստումներ կիրականացնի Երևանի պետական համալսարանում: Դասախոսներն ու նաև ուսանողները կարող են պատվաստվել հենց տեղում՝ գիտական խորհրդի նիստերի դահլիճում: Պատվաստման երկրորդ դեղաչափն է ստացել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:

Հետագայում պատվաստող խումբը կտեղակայվի ԵՊՀ շենքի դիմաց՝ որպես պատվաստման շրջիկ կետ:

--00—ԼՄ